Էսթետիկ բժշկություն
Hallux valgus. ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը
Ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն. հատկապես կանանց շրջանում մեծ տարածում ունեցող խնդիր, որը ոչ միայն էսթետիկ խնդիրներ է առաջացնում,այլ հետագայում նաև ավելի լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ: Մանրամասները Սլավմեդ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Հունանյանի հետ հարցազրույցում:
– Ի՞նչ խնդիր է ոտնաթաթի առաջին մատի ծռվածությունը, ինչի՞ց է այն առաջանում:
– Հիվանդությունը կոչվում է hallux valgus, ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող դեֆորմացիաներից է: Պատճառները շատ են, հիմնականը ժառանգական նախատրամադրվածությունն է: Սովորաբար դա որպես առանձին պաթոլոգիա չի լինում, այլ լինում է ուղեկցող այլ պաթոլոգիաների հետ, հիմնականում հարթաթության: Իրենից ներկայացնում է ոտքի առաջին մատի ծռում դեպի դուրս, ինչի հետևանքով այդ մատի հիմքի շրջանում առաջանում է ոսկրային կոշտուկ:Խնդիրը թե էսթետիկ բնույթի է, թե ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում: Մարդիկ չեն կարողանում սովորական կոշիկ կրել, հարկ է լինում պատվիրել հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի այդ կոճը տեղավորվի կոշիկի մեջ: Ոտքի այս խնդիրն ունեցող մարդիկ չեն կաղում, բայց պատկերացրեք՝ մատը ծռվում է դեպի դուրս և մատի հիմքում առաջանում է, ժողովրդի լեզվով ասած, կոճ, որը կոշիկի հպման հետևանքով շարունակ կարմրած է, բորբոքված է, քայլելուց, նույնիսկ ուղղակի դիպչելուց ցավոտ է, ինչի հետևանքով առաջանում է քայլվածքի խանգարում:
– Բուժման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:
– Սկզբնական շրջանում կարելի է պրոբլեմը կանխարգելել հատուկ շտկիչների՝ կորեկտորների միջոցով: Դրանք սիլիկոնե ներդիրներ են, որոնք դրվում են առաջին և երկրորդ մատների արանքում և մատը պահում են իր ճիշտ դիրքում, թույլ չեն տալիս ծռվել: Այդպիսով գործընթացը բավական երկար ժամանակով կանխվում է: Ներդիրները կրում են հիմնականում գիշերային ժամերին. ցերեկը, եթե խանգարում են կոշիկ հագնելուն կարելի է հանել, բայց միայն գիշերը կրելով էլ բավական լավ արդյունք է ստացվում:
Իսկ եթե պրոցեսսն արդեն խորացել է, այսինքն՝ առկա է 2-3-րդ աստիճանի hallux valgus, հարկ է դիմել վիրահատական միջամտության: Կան 200-ից ավելի տեսակի առաջարկված վիրահատություններ, որոնք կարելի է սխեմատիկորեն 2 խմբի բաժանել: Առաջինը վիրահատություններն են, որոնք կատարվում են միայն փափուկ հյուսվածքների վրա, այսինքն՝ հեռացվում է բոբրբոքված մասը, կտրվում է այն ջիլը, որը մատը քաշում է դեպի դուրս:Այս դեպքում վերականգնողական շրջանը կարճ է՝ 2-3 շաբաթ:
Բայց սովորաբար փափուկ հյուսվածքներով սահմանափակվել չի լինում, հարկ է լինում գործողությունը կատարել նաև ոսկորների վրա: Այսինքն՝ վիրահատության ժամանակ հեռացվում է ոսկրային գերաճը, որից հետո արդեն պլանավորվումէ՝ կամ շարունակել ոսկրի շտկումով, կամ արված փուլով ավարտել: Գերաճը հեռացնելուց հետո ոտքի ֆորման բավականաչափ վերականգնվում է, բայց չէ՞ որ խնդրի հետևանքով նախագարշապարի ոսկորն էլ հակառակ ուղղությամբ է թեքվել: Այսինքն՝ մենք կարող ենք նաև կոտրել այդ ոսկորը և ֆիքսել ճիշտ դիրքում: Այդպիսի դեպքում վիրահատությունն ավելի ծավալուն է լինում, վերականգնողական շրջանը՝ ավելի երկարատև՝ մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում մարդը կարող է քայլել, բայց առանց վերջույթի վրա ուժ գործադրելու:
Գնալ ավելի քիչ տրավմատիկ, թե ոսկրաուղղիչ ճանապարհով՝ որոշում է բժիշկը, կախված պրոցեսսի խորությունից, տարիքից, աշխատանքի բնույթից, և, իհարկե, նկատի ունենալով հիվանդի ցանկությունը: Բացատրում ենք պացիենտին բացատրումենք բուժման հնարավոր տարբերակների, դրանց արդյունքների ու բարդությունների մասին: Ի վերջո ընտրվում է ամենաօպտիմալ եղանակը պացիենտի համար:
– Ի՞նչ հետագա բարդություններ կարող է առաջացնել խնդիրը, եթե ժամանակին չբուժվի:
– Երբ առաջին մատը շատ է թեքվում, սկսում է սեղմել երկրորդ մատին, և այն նույնպես կարող է ծռվել, բարձրանալ առաջին մատի վրա: Դա կոչվում է մրջանման դեֆորմացիա: Մատի թիկնային մակերեսին առաջանում է մաշկային կոշտուկ: Այդ դեպքում արդեն գրեթե անհնար է դառնում կոշիկ կրելը, մարդիկ ստիպված են միայն հողաթափերով ման գալ: Նման դեպքերում վիրահատության ժամանակ շտկում են և առաջին մատը, և երկրորդը: Ի դեպ, ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ մատը հեռացնել: Լինում են դեպքեր, երբ պացիենտն ասում է՝ մատս խանգարում է, չի՞ լինի կտրենք: Ոչ, չի կարելի: Դա պետք է շտկել:
– Շատերը խուսափում են վիրահատության դիմել, որովհետև վախենում են անզգայացումից: Հնարավո՞ր է այդ վիրահատությունն անել տեղային անզգայացմամբ:
– Խորհուրդ չի տրվում, տեղային անզգայացմամբ ցավոտ կլինի: Բայց ընդհանուր անզգայացման կարիք էլ չկա, տվյալ վիրահատությունն անում ենք ողնուղեղային անզգայացմամբ:
– Հնարավո՞ր է ինչ-որ կերպ կանխել խնդիրը:
– Hallux valgus-ը առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, որոնք դառնում են մոդայի զոհ: Եթե երիտասարդ աղջիկը, որը գիտի, որ գենետիկ հակվածություն ունի տվյալ խնդրին, զսպի իրեն և չկրի նեղ քթով և 10-15 սմ կրունկով կոշիկներ, նրա մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը ի հայտ չի գա կամ շատ ավելի ուշ ու թեթև ձևով կարտահայտվի: Պետք է զգույշ լինեն նաև նրանք, ովքեր ունեն հարթաթություն, նրանց մոտ մատի ծռվածություն զարգանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ Հայաստանում հարթաթությունը բավական տարածված երևույթ է:
– Մարդկանց մեծ մասը ուշադրություն չեն դարձնում հարթաթությանը: Որքանո՞վ է դա լուրջ խնդիր:
– Ոտնաթաթի ներբանային հատվածի ոսկորներն ունեն որոշակի դասավորվածություն, որի հետևանքով ստեղծվում է կամար, կոչվում է ոտնաթաթի կամար: Այդ կամարը պահող համակարգը կոչվում է ներբանի ապոնևրոզ: Երբ այդ ապոնևրոզը ինչ-ինչ պատճառներով թույլ է, չի կարողանում ոսկրերը պահել ճիշտ դիրքում, վրան հենվելիս ծանրության տակ ծալվում են և ընդունում են տափակ դիրք: Ստացվում է, որ ապոնևրոզը իր դերը չի կատարում: Հարթաթության պատճառով կարող են զարգանալ նաև դեֆորմացվող արթրոզներ՝ երբ ոտնաթաթի փոքր հոդերում առաջանում է արթրոզ, այսինքն՝ կռճիկի մաշում, ինչը բերում է ցավերի:
Թե՛ hallux valgus-ի, թե՛ հարթաթության դեպքում առաջացած ցավի հետևանքով մարմինը ստիպված է ոտքի վրա ընկնող ծանրությունը վերաբաշխել՝ ոտքը դնելով այնպես, որպեսզի այդ հատվածը չցավա: Այդ դեպքում տուժում են մյուս հոդերը. Շատ շուտ սկսում է շարքից դուրս գալ սրունք-թաթային հոդը, իսկ դրա հետևանքով արդեն ծնկային հոդը, կոնքազդրային հոդը, ողնաշարը:
– Ինչպե՞ս է ախտորոշվում հարթաթությունը:
– Հարթաթությունն ախտորոշվում է զննման, որոշակի չափումների ու ռենտգեն հետազոտության արդյունքներով: Ռենտգենի նկարով չափում ենք կամարի անկյունը և բարձրությունը, և տվյալները համադրելով որոշում ենք, թե որ աստիճանի է: Լինում է երեք աստիճանի հարթաթություն՝1-ին, 2-րդ, 3-րդ: Դեպքերի մեծ մասում հնարավոր է շտկել օրթոպեդիկ ներդիրների՝սուպինատորների միջոցով, որքան վաղ տարիքում, այնքան լավ:
Իհարկե, ոտնաթաթի դեֆորմացիաներն այս երկուսով չեն ավարտվում: Խնդիրները կարող են ամենատարբեր լինել, և որքան ավելի շուտ դիմել բժշկի, այնքան ավելի հեշտ կբուժվեն:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն